գլխավոր Գլխավոր Ռուսաստանը միայն միջնորդի դեր խաղաց․ Պուտինը պարզաբանել է Ռուսաստանի դերը խաղաղության համաձայնագիրը...

Ռուսաստանը միայն միջնորդի դեր խաղաց․ Պուտինը պարզաբանել է Ռուսաստանի դերը խաղաղության համաձայնագիրը կնքելու մեջ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն դերի մասին, որը Ռուսաստանը խաղացել է Ղարաբաղում խաղաղության համաձայնագիրը կնքելու մեջ:

«Ռուսաստանը միայն միջնորդի դեր խաղաց և ստանձնեց այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու համար: Դա այն է, ինչ մենք հիմա անում ենք», – ասել է երկրի նախագահը “Россия 1” հեռուստաալիքի եթերում:

Ըստ նրա, պայմանագրի հեղինակներն են Մոսկվան, Բաքուն և Երևանը: Ռուսաստանի ղեկավարը նաև շեշտեց, որ հայտարարության տեքստը կազմվել է իր կողմից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Դա այլ կերպ անհնար էր, քանի որ, ըստ էության, դա պայմանավորվածություն էր երկու կողմերի միջև», – նշել է Ռուսաստանի նախագահը: