գլխավոր Գլխավոր Փաշինյանն իր տիկնոջ հետ Մայր աթոռ եկավ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ

Փաշինյանն իր տիկնոջ հետ Մայր աթոռ եկավ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը Էջմմիածնի մայր տաճար պատարագի եկան՝ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ: Նրանց տաճարի տարածք մուտք գործելուց հետո թիկնապահները փակեցին տաճարի դարպասները:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 22-ին, տեղի է ունենում արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությունը։ Հիշատակի արարողությանը մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։