գլխավոր Իրադարձային Պիկեն վնասվածքի պատճառով կարող է 6 ամիս բաց թողնել

Պիկեն վնասվածքի պատճառով կարող է 6 ամիս բաց թողնել

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում (0-1), բավական լուրջ վնասվածք է ստացել, տեղեկացնում է Sport.es-ը:

Պիկեն 62-րդ րոպեին բախվեց Անխել Կորեայի հետ և վնասեց ծնկի խաչաձև կապանները:

Եթե պաշտպանին վիրահատություն պահանջվի, ապա նա կարող է  6 ամիս բաց թողնել, եթե ոչ ՝ 2 ամիս:

Հավելենք, որ Պիկեն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ: