
Թեհրանը պատրաստ է վճռական պատասխան տալ այն կողմին, որը կսպառնի Սիրիայում իրանցի ռազմական խորհրդականներին: Այս մասին շաբաթ օրը ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն:
«Սիրիայում կան իրանցի խորհրդականներ։ Եթե ինչ-որ մեկը վնասի նրանց, նա ջախջախիչ պատասխան կստանա», – նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Միևնույն ժամանակ, Խատիբզադեն չի հաստատել Սիրիայում իրանական ուժերին իսրայելական հարվածի մասին տեղեկությունը: «Ես չեմ լսել Սիրիայում իրանցի զինվորականների մահվան մասին: Ես չեմ կարող դա հաստատել», – ասել է նա: