
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ևս 75 մասնագետ պատրաստվում է համալրել խաղաղապահ առաքելություն իրականոցող ԱԻՆ խումբը Ղարաբաղում:
РИА Новости-ին տեսանյութ է հրապարակել։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Լեռնային Ղարաբաղում տեղակայված խումբը կհամալրվի 75 մասնագետով, РИА Новости-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության միջազգային գործունեության վարչության պետ Վլադիմիր Սոլովիչը հայտնել էր, որ նախատեսվում է համալրել խումբը Ղարաբաղում, հոգեբաններ ուղարկել տարածաշրջան:
«Նոգինսկի փրկարարական կենտրոնում անցկացվել է անձնակազմի և սարքավորումների ստուգում, որը պատրաստ է համալրել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խմբավորումը Լեռնային Ղարաբաղում:
Այս պահին 75 մասնագետներ և 13 միավոր բարձր շարժունակության սարքավորումներ պատրաստ են դուրս գալ Նոգինսկի փրկարարական կենտրոնից: Լրացուցիչ ուժերն ու սարքավորումները շարունակում են ժամանել», – ասվում է հաղորդագրության մեջ: