գլխավոր Իրադարձային Արցախում տեղակայված ՌԴ ԱԻՆ խումբը կհամալրվի ևս 75 մասնագետով․ РИА Новости

Արցախում տեղակայված ՌԴ ԱԻՆ խումբը կհամալրվի ևս 75 մասնագետով․ РИА Новости

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Լեռնային Ղարաբաղում տեղակայված խումբը կհամալրվի 75 մասնագետով, РИА Новости-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության միջազգային գործունեության վարչության պետ Վլադիմիր Սոլովիչը հայտնել էր, որ նախատեսվում է համալրել խումբը Ղարաբաղում, հոգեբաններ ուղարկել տարածաշրջան:

«Նոգինսկի փրկարարական կենտրոնում անցկացվել է անձնակազմի և սարքավորումների ստուգում, որը պատրաստ է համալրել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խմբավորումը Լեռնային Ղարաբաղում:

Այս պահին 75 մասնագետներ և 13 միավոր բարձր շարժունակության սարքավորումներ պատրաստ են դուրս գալ Նոգինսկի փրկարարական կենտրոնից: Լրացուցիչ ուժերն ու սարքավորումները շարունակում են ժամանել», – ասվում է հաղորդագրության մեջ: