գլխավոր Իրադարձային Գվատեմալայում ցուցարարները հրկիզել են երկրի խորհրդարանի շենքը

Գվատեմալայում ցուցարարները հրկիզել են երկրի խորհրդարանի շենքը

Գվատեմալայում բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ նոր պետական բյուջեի ընդունման, անկարգությունների մասնակիցները նախօրեին հրկիզել են խորհրդարանի շենքը: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը:

Բողոքի ակցիան ուղղված է պետության ղեկավար Ալեխանդրո Ջամաթեի և նրա 2021 թվականի սկանդալային ռեկորդային բյուջեի դեմ, որը կազմում է գրեթե 12,8 միլիարդ դոլար: Սա մոտ մեկ քառորդով ավելին է, քան այս տարվա բյուջեն:

Միևնույն ժամանակ, գումարի մեծ մասը գնում է մասնավոր ընկերությունների կողմից ղեկավարվող ենթակառուցվածքներին, ոչ թե պայքարելու Գվատեմալայում համատարած աղքատության դեմ պայքարին:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Գվատեմալայում ապրող 17 միլիոն մարդկանց 59%-ն ապրում է աղքատության մեջ, մինչև 5 տարեկան երեխաների մոտ կեսը թերսնված է:

Բողոքի ակցիան ուղղվել է դեպի խորհրդարան, որտեղ պատգամավորների մեծ մասը Ջամատեի կուսակցությունից են: Ոստիկանության հետ բախումներից հետո կրակ է բռնկվել խորհրդարանի շենքի ներսում: Մի քանի մարդ հոսպիտալացվել է ծխից թունավորվելու պատճառով:

Ցուցարարներին աջակցում է Գվատեմալայի փոխնախագահ Գիլերմո Կաստիլյոն, ով նախօրեին խնդրել է պետության ղեկավարին հեռանալ իր հետ միասին`«հանուն երկրի բարօրության»: