գլխավոր Իրադարձային Արցախի ոստիկանապետն այցելել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում տեղադրված անցակետեր և տեղում ծանոթացել իրավիճակին

Արցախի ոստիկանապետն այցելել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում տեղադրված անցակետեր և տեղում ծանոթացել իրավիճակին

Նոյեմբերի 21-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն այցելել է Արցախի ոստիկանության կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում տեղադրված անցակետեր և տեղում ծանոթացել իրավիճակին։

Աշոտ Հակոբջանյանը զրուցել է անցակետերում ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ և վերջիններիս տվել համապատասխան հանձնարարականներ։