գլխավոր Հասարակություն Խաղաղապահը պատմել է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին․ РИА Новости

Խաղաղապահը պատմել է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին․ РИА Новости

Արցախի Հանրապետության և Հայաստանի միջև ճանապարհին իրավիճակը հանգիստ է, լրագրողներին ասել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը, հայտնում է РИА Новости-ն։

Լաչինի միջանցքով ԼՂ-ն և Հայաստանը միացնող ճանապարհի երկայնքով քաղաքացիական մեքենաների շարժը սկսվել է անցյալ շաբաթվա կեսերից:

«Ամեն ինչ հանգիստ է, մարդիկ տեղափոխում են իրենց ընտանիքները, երեխաներին, վերադառնում են իրերով, նրանք կարող են իրենց ապահով զգալ», – ասել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը: