գլխավոր Իրադարձային Օրլանդոյի պաշտպանը դուրս է բերում իր թիմին MLS-ի 1/4 եզրափակիչ՝ կատարելով դարպասապահի...

Օրլանդոյի պաշտպանը դուրս է բերում իր թիմին MLS-ի 1/4 եզրափակիչ՝ կատարելով դարպասապահի պարտականություններ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում 🎥

Շաբաթ օրը տեղի ունեցան MLS-ի 1/8 եզրափակիչ հանդիպումներ:

«Օրլանդոյի» պաշտպան Ռոդրիգո Շլեգելը իր թիմին հաղթանակ պարգևեց «Նյու Յորք Սիթիի» նկատմամբ`հետ մղելով 11 մետրանոց հարվածաշարում յան բանից հետո, ինչ թիմի հիմնական դարպասապաը հեռացվել էր խաղադաշտից:

Արգենտինացի ֆուտբոլիստը խաղադաշտ մտավ լրացուցիչ ժամանակում 101-րդ րոպեին ՝ 1:1 հաշվի ժամանակ: Երկու րոպե անց Օրլանդոյի դարպասապահ Պեդրո Գալեզեն զգուշացում ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Դարպասապահին փոխարինեց Շլեգելը։

Օրլանդոն հաղթեց MLS փլեյ-օֆֆ-ում առաջն անգամ իր պատմության մեջ և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ: Ակումբը MLS-ում է խաղում 2015 թվականից: