գլխավոր Գլխավոր Միայն 5 օրվա ընթացքում 25 հազար մարդ հետ է եկել․ Արայիկ Հարությունյան

Միայն 5 օրվա ընթացքում 25 հազար մարդ հետ է եկել․ Արայիկ Հարությունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

Այդ մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն հանդիպման համար: Իրականում ոչ միայն ամենօրյա, այլ նաև պատերազմի օրերին մենք և հետպատերազմյա ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու ստեղծված իրավիճակը: Այսօր ես ուզում եմ նշել, որ հոսքը դեպի Արցախ, մեր հայրենակիցների վերադարձն ընթանում է բավականին մեծ տեմպերով: Մեր հաշվառման կենտրոնի տվյալներով՝ միայն 5 օրվա ընթացքում 25 հազար մարդ հետ է եկել և հոսքը շարունակվում է: Իհարկե ճանապարհների, անվտանգության հետ կապված հարցերը կքննարկենք Ձեզ հետ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սոցիալական խնդիրներին, մեր կողմից բարձրացվող հարցերին ՀՀ կառավարության արձագանքման, դրանց օպերատիվ լուծում տալու համար, նաև շնորհակալություն հայտնել այն ծրագրերի համար, որոնք նախատեսվում են առաջիկա մի քանի օրերին»: