գլխավոր Հասարակություն Ֆրանսիան կոշտ է պատասխանել Մակրոնին՝ նացիստների հետ համեմատելուն

Ֆրանսիան կոշտ է պատասխանել Մակրոնին՝ նացիստների հետ համեմատելուն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Պակիստանի մարդու իրավունքների նախարար Շիրին Մազարիի հայտարարությունները, որը համեմատում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործողությունները մահմեդականների նկատմամբ նացիստների գործողությունների հետ հրեաների նկատմամբ՝ անվանելով հայտարարությունները «բացահայտ սուտ, ատելության գաղափարախոսությամբ հագեցած»:

«Պակիստանի կառավարության անդամներից մեկը սոցիալական ցանցերում խորապես ցնցող և վիրավորական ձևով խոսեց հանրապետության նախագահի և մեր երկրի դեմ: Այս նողկալի խոսքերը բացահայտ սուտ են՝ հագեցած ատելության և բռնության գաղափարախոսությամբ: Նման զրպարտությունը արժանի չէ այս պատասխանատվության մակարդակին: Մենք կտրականապես մերժում ենք դրանք»: Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը Twitter-ում Պակիստանի նախարարի խոսքերի կապակցությամբ:

«Մենք անմիջապես և ամենախիստ կերպով մեր դատապարտումը հայտնեցինք Փարիզում Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Պակիստանը պետք է շտկի այս հայտարարությունները և վերադառնա հարգանքի հիման վրա երկխոսության ուղուն», – նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Twitter-ի իր էջում Պակիստանի նախարարը գրել է. «Մակրոնը մահմեդականների հետ անում է այն, ինչ նացիստները արեցին հրեաների հետ. Մահմեդական երեխաները կստանան նույնականացման համարներ (մյուս երեխաները՝ ոչ), ինչպես հրեաները ստիպված էին դեղին աստղ կրել իրենց հագուստի վրա`նույնականացման համար»: Նախարարն իր գրառմանը կցել է հղումը themuslimvibe.com-ի հոդվածին: