գլխավոր Սպորտ Հոլանդը հերթական ռեկորդն է սահմանել

Հոլանդը հերթական ռեկորդն է սահմանել

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Բունդեսլիգայի հերթական ռեկորդն է սահմանել, տեղեկացնում է Bild-ը:

«Հերտայի» դեմ երեկ կայացած հանդիպման ընթացքում նա 4 գոլի հեղինակ դարձավ ՝ դրանց թիվն այս մրցաշարում հասցնելով 23-ի:

Այդ ցուցանիշը նորվեգացին գրանցել է անցկացրած 22 հանդիպումներում, ինչը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է:

Նախկինում, ռեկորդը պատկանում էր «Համբուրգի» նախկին ֆուտբոլիստ Ուվե Զելերին, ով մրցաշարում անցկացրած 22 խաղում դարձել էր 20 գոլի հեղինակ: