գլխավոր Իրադարձային Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում բավականաչափ խախտումներ են եղել, որպեսզի դրանց...

Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում բավականաչափ խախտումներ են եղել, որպեսզի դրանց արդյունքները վերանայվեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը տիրապետում է նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում կատարված բավականաչափ ընտրակեղծիքների մասին տեղեկությունների, որոնք կարող են փոխել քվեարկության արդյունքը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ինչո՞ւ է Ջո Բայդենը այդքան արագ կաբինետ կազմում, երբ իմ համախոհները հարյուր հազարավոր կեղծիքներ են հայտնաբերել»,- հայտարարել է Թրամփը:

Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ դա բավական կլինի չորս նահանգում քվեարկության արդյունքները փոխելու համար և «ավելի, քան բավական կլինի ընտրություններում հաղթելու համար»:

««Հույս ունեմ, որ դատարանները կամ օրենսդիրները կանեն դա (կվերանայեն ընտրությունների արդյունքները)»,- ասել է ԱՄՆ գործող նախագահը»։

Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին, սակայն ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ: