գլխավոր COVID-19 Moderna-ն հայտնել է՝ որքան կարժենա ընկերության կողմից մշակված պատվաստանյութը գնորդ երկրների համար

Moderna-ն հայտնել է՝ որքան կարժենա ընկերության կողմից մշակված պատվաստանյութը գնորդ երկրների համար

Moderna ամերիկյան ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը ասել է, որ ընկերության կողմից մշակված պատվաստանյութը գնորդ երկրներին կարժենա յուրաքանչյուրին 25-37 դոլար:

«Սա արդար գին է, հաշվի առնելով, թե որքան արժե առողջապահական համակարգին ծանր COVID-19 հիվանդություն ունենալը: Մեզ համար հարցը առավելագույն շահույթ ունենալը չէ», – ասել է Բանսելը Welt am Sonntag-ին տված հարցազրույցում:

Նա նշեց, որ պատվաստանյութի գինը կտատանվի ՝ կախված մատակարարումների ծավալից:

Moderna-ն հայտնել է, որ նախատեսում է 20 միլիոն պատվաստանյութ արտադրել մինչև տարեվերջ, իսկ «փոքր մասն» մինչ տարեվերջ հասանելի կլինի Եվրոպայում: