գլխավոր Իրադարձային Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել

Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել

Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով վեց զինծառայող ու երկու խաղաղ բնակիչ է զոհվել, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով France-Presse-ին:

Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել Բաղդադից 200 կմ հյուսիս ընկած հատվածում: Ականի վրա պայթքած ավտոմեքենայի զոհված անձանց օգնության շտապած ոստիկաններն ու շիա ուղղության ընդդիմադիր «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» խմբավորման անդամները հայտնվել են ահաբեկիչների գնդակոծության տակ: