գլխավոր Իրադարձային SpaceX-ը նոր սերնդի օդերևութաբանական արբանյակ է արձակել

SpaceX-ը նոր սերնդի օդերևութաբանական արբանյակ է արձակել

Ամերիկյան SpaceX ընկերությունը շաբաթ իրականացրել է Falcon 9 հրթիռակրի արձակում՝ նոր սերնդի Sentinel-6 օդերևութաբանական արբանյակով:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, հրթիռն արձակվել է Կալիֆոռնիա նահանգում գտնվող «Վանդենբերգ» ռազմաօդային ուժերի ավիաբազայից:

SpaceX-ի մասնագետներին հաջողվել է Երկիր վերադարձնել հրթիռակրի առաջին աստիճանը: Այն վայրէջք է կատարել արձակման վայրի մոտ մեկնարկից 8 րոպե անց: Աստիճանների բազմակի կիրառումն Իլոն Մասկի ընկերությանը թույլ է տալիս նվազեցնել սարքավորումների՝ ուղեծիր արձակման համար արվող ծախսերը:

Sentinel-6-ը ՆԱՍԱ-ի և Եվրոպայի տիեզերական գործակալության համատեղ նախագիծն է: Արբանյակը նախատեսված է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի փոփոխություններին հետևելու համար: Սարքավորման շահագործման ժամկետը կազմում է 5,5 տարի: