գլխավոր Քաղաքականություն Թուրքիան մինչ նոյեմբերի 29-ը կերկարաձգի սեյսմիկ հետազոտությունները Միջերկրական ծովի արեւելքում

Թուրքիան մինչ նոյեմբերի 29-ը կերկարաձգի սեյսմիկ հետազոտությունները Միջերկրական ծովի արեւելքում

Թուրքիան հայտարարել է մինչեւ նոյեմբերի 29-ը Միջերկրական ծովի արեւելքում իր Oruc Reis նավի սեյսմիկ հետազոտական աշխատանքների երկարաձգման մասին, հաղորդում է Reuters-ը:

Երկու այլ՝ Ataman եւ Cengiz Han նավերի հետ միասին, Oruc Reis-ը կշարունակի իր աշխատանքը Կիպրոսի արեւմուտքում գտնվող տարածքում, նշում է գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական նավատորմին:

Հիշեցնենք, որ ԵՄ ղեկավարները նախորդ ամիս պայմանավորվել էին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե նա չդադարեցնի ապօրինի սադրանքները Հունաստանի եւ Կիպրոսի ջրերում ծովային սահմանների վրա եւ նոր հայտնաբերված ածխաջրածինների հորատման իրավունքները: