
Խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1100 մարդ։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
Նշվում է, որ նոյեմբերի 14-ին ընդհանուր առմամբ վերադարձել են ավելի քան 7000 բնակիչներ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց տները։