գլխավոր Քաղաքականություն Շոյգուն հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի ու Պաշտպանության նախարարի հետ

Շոյգուն հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի ու Պաշտպանության նախարարի հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպել է ադրբեջանցի պաշտոնակցի՝ Զաքիր Հասանովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Հարգելի պարոն նախագահ, շնորհակալ եմ Ձեզ, որ ժամանակ տրամադրեցիք հանդիպելու մեզ հետ՝ հրատապ ու հասունացած խնդիրները քննարկելու նպատակով: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ընդունումից հետո ժամանակը դինամիկ արագ է շարժվում»,- Շոյգուն ողջունել է Ալիևին:

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը հաջողությամբ կատարվում է «և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս թե՛ ադրբեջանական և թե՛ հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերջ դնել երկարամյա հակամարտությանն ու անցնել քաղաքական կարգավորմանը»: