գլխավոր Գլխավոր Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նյութերով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները...

Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նյութերով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: «Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,-հայտնեցին ՀՔԾ-ից:

Այլ մանրամասներ չեն հայտնում:  

Նշենք, որ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն  անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: