գլխավոր Գլխավոր Ինչո՞ւ չկար Ռուսաստանի դրոշը. պարզաբանել է վարչապետի խոսնակը

Ինչո՞ւ չկար Ռուսաստանի դրոշը. պարզաբանել է վարչապետի խոսնակը

Մարիա Զախարովայի հրապարակած լուսանկարի տակ, որի վերնագիրը տարբեր կերպ մեկնաբանվեց, մարդիկ խոսում էին մի փաստից՝ ո՞ւր է Ռուսաստանի դրոշը:

Բանն այն է, որ արարողակարգային որևէ խախտում չկա, բացի նրանից, որ դրոշը պետք է լիներ մեջտեղում: Եթե երկրի ղեկավարն ընդունում է պաշտոնով իրենից ցածր որևէ մեկին, ապա այդ դեպքում հանդիպման սրահում տեղադրվում է միայն ընդունող երկրի դրոշը: Երկու երկրների դրոշները, ըստ արարողակարգային օրենքի, տեղադրվում են միայն այն դեպքում, երբ հյուրը համարժեք պաշտոնյա է, տվյալ դեպքում, եթե լիներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կամ վարչապետ Միշուստինը: Որևէ այլ պաշտոնյայի դեպքում հյուրընկալվող երկրի դրոշը չի տեղադրվում: