գլխավոր Գլխավոր Երևանում այս պահին կայանում է Փաշինյան-Շոյգու հանդիպումը

Երևանում այս պահին կայանում է Փաշինյան-Շոյգու հանդիպումը

Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Վարչապետի խոսնակը РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ այս պահին կայանում է Փաշինյան-Շոյգու հանդիպումը։

«Ռուսաստանի Պաշտպանության նախարարը ժամանել է Երևան։ Այս պահին նա հանդիպում է վարչապետի հետ»,-ասել է Մանե Գևորգյանը։

Հիշեցնենք, որ այսօր սպասվում է նաև Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։