գլխավոր Գլխավոր ՄԻԵԴ-ը բավարարել է 9 հայ ռազմագերի վերաբերյալ դիմումը

ՄԻԵԴ-ը բավարարել է 9 հայ ռազմագերի վերաբերյալ դիմումը

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի։ ՄԻԵԴ-ը թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը: Նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը։