գլխավոր Իրադարձային Ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիսում պատանդներ վերցրած տղամարդուն

Ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիսում պատանդներ վերցրած տղամարդուն

Թբիլիսիում ուժայինները ձերբակալել են Ծերեթելի փողոցում գտնվող վարկային կազմակերպություն ներխուժած և պատանդներ վերցրած անձնավորությանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել ոստիկանության պարեկային ծառայության ղեկավարը:

«Գործողությունները հաջողությամբ են ավարտվել: Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, զինված չարագործը ձերբակալվել է»,- նշել է վերջինս: Նրա խոսքով՝ հետաքննությունը շարունակվում է:  

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհատ անձը հրազենով ներխուժել է վարկային կազմակերպության տարածք և 10 մարդու պատանդ վերցրել: Ավելի ուշ վրացական հեռուստաալիքը հրապարակել էր չարագործի տեսաուղերձը, որում նա պահանջում էր, որ երկրի խորհրդարանն արգելի մոլախաղերն ու իջեցնի վարկային տոկոսադրույքները, ինչպես նաև բարձրացնի կենսաթոշակները:

Նրա հետ ոստիկանների բանակցությունները մի քանի ժամ են տևել: Որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տղամարդը ոչ սթափ վիճակում է եղել: