
Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան ընդլայնել են Բելառուսի 28 պաշտոնյաների դեմ պատժամիջոցային ցանկը: Այս մասին հայտնել է Էստոնիայի ԱԳՆ-ն:
Ըստ տեղեկությունների՝ ցուցակում է հայտնվել 156 ազգանուն, ներառյալ՝ իշխանության ներկայացուցիչները, որոնք «առանցքային դեր են ունեցել Բելառուսում ընտրությունների արդյունքների կեղծմանը եւ խաղաղ ցուցարարների դեմ բռնության կիրառմանը»:
Բալթյան երկրներ նրանց մուտքը փակ է մինչեւ 2025 թվականի օգոստոսի 30-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Էստոնիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հավելյալ պատժամիջոցներ են սահմանել նաեւ Լատվիան եւ Լիտվան: