
ՀՀ ֆինանսների նախարարությունը Ղարաբաղի բնակիչների համար օգնություն է խնդրել Ռուսաստանից: Այս մասին հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
«Հայաստանի ֆինանսների նախարարությունը դիմել է մեզ՝ խնդրանքով օգնել նրանց, ովքեր հայտնի իրադարձություններով պայմանավորված, մնացել են անտուն: Դրա համար մեր առաջարկը ձեզ կներկայացնենք մոտ ժամանակներս: Պլանավորում ենք համագործակցել մեր գործընկերների հետ»,-ասել է նա: