գլխավոր Իրադարձային Ձերբակալվեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը

Ձերբակալվեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը

Այսօր Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին Ոստիկանություն, այնուհետև ոստիկանության բաժիններից տեղափոխվեցին Քննչական կոմիտե, որտեղ քրեական գործ է հարուցված։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։

Քիչ առաջ տեսանյութ հրապարակվեց, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտում Մալյանն ու նրան աջակցող քաղաքացիները վանկարկում են` «Նիկոլ, դավաճան»։