գլխավոր Քաղաքականություն Գյումրու ոստիկանությունը բերման է ենթարկել փողոցը փակելու ակցիայի 8 մասնակցի

Գյումրու ոստիկանությունը բերման է ենթարկել փողոցը փակելու ակցիայի 8 մասնակցի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նոյեմբերի 20-ին Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցը փակած ակցիայի  8 մասնակից բերման է ենթարկվել:

 Ավելի  վաղ մի խումբ անձիք  փորձել էին  փակել Շիրակի մարզպետարանի հարակից փողոցը: Ճանապարհը փակ էր մնացել մոտ 20 րոպե, ինչից հետո ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները խնդրել էին բացել ճանապարհը: Ցուցարաները չէին ենթարկվել: Ակցիայի մասնակիցներին ոստիկանները բերման  են ենթարկել ոստիկանության Գյումրու Մուշի բաժին: Ոստիկանները տարածքն ազատել են ճանապարհ փակած մեքենաներից, իսկ առանց համարանիշ մեքենաները ակտավորվել են: