գլխավոր Քաղաքականություն Վատիկանը բացատրության համար դիմել է Instagram-ին այն բանից հետո, երբ Հռոմի պապը...

Վատիկանը բացատրության համար դիմել է Instagram-ին այն բանից հետո, երբ Հռոմի պապը «լայքել է» բրազիլացի մոդելի լուսանկարը

Վատիկանը բացատրության համար դիմել է Instagram-ին այն բանից հետո, երբ Հռոմի պապը «լայքել է» բրազիլացի մոդել Նատալյա Գարիբոտտոյի լուսանկարը: Պարզ չէ, թե լուսանկարը երբ է հավանություն ստացել Հռոմի պապ օգտահաշվի կողմից, սակայն «լայքը» տեսանելի է եղել նոյեմբերի 13-ին:

Գարիբոտտոյի COY Cօ ընկերությունն առավելագույնս օգտագործել է գովազդն ու Instagram-ի իր էջում գրել, որ ընկերությունը «ստացել է Հռոմի պապի պաշտոնական օրհնությունը»:

Հղում անելով Վատիկանի մամուլի ծառայությանը մոտ կանգնած աղբյուրներին՝ CAN-ը հայտնել է, որ այժմ հետաքննություն է անցկացվում՝ պարզելու համար, թե ով եւ ինչպես է «լայքել» լուսանկարը:

Սոցցանցերում Հռոմի պապի օգտահաշիվը ղեկավարում է մարդկանց մի խումբ: Վատիկանի ներկայացուցիչը Guardian-ին ասել է, որ բացառված չէ, որ «լայքել են» Սուրբ աթոռից, որը բացատրության համար դիմել է Instagram-ին:

Հռոմի պապի պաշտոնական էջին Instagram-ում հետեւում է 7,4 մլն մարդ, իսկ Twitter-ում՝ 18,8 մլն մարդ: Ընդ որում, նա հազվադեպ է գրառում կատարում սոցցանցերում:

«Հռոմի պապն անգործ չի նստում, նա նման չէ Դոնալդ Թրամփին, ով հեռախոսից կամ համակարգչից ամեն օր գրառումներ է կատարում Twitter-ում»,-ասել է անգլալեզու La Croix թերթի խմբագիր Ռոբերտ Միքենսը: