
Մահացել է ՀՀ երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։
Հիշեցնենք, որ տիկին Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսային հիվանդություն էր տանում, նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին արտերկիր։
Ցավակցում ենք հարազատներին։
Ռիտա Սարգսյանը 58 տարեկան էր: Նա ծնվել է Ստեփանակերտում: Նա մանկապարտեզում աշխատել է որպես երաժշտության ուսուցչուհի:
2010 թվականից նա ղեկավարում էր «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը Հայաստանում արյան քաղցկեղով և այլ լուրջ հիվանդություններով երեխաների համար: Հիմնադրամի ջանքերով ամբողջովին վերակառուցվել և վերազինվել է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը:
2011 թվականին Ռիտա Սարգսյանը հիմնադրել է «Արագիլ» հիմնադրամը, որն օգնել է սոցիալապես անապահով զույգերին բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: Հիմնադրամի շնորհիվ ծնվել է 300 երեխա:
2012 թվականին նա հիմնադրել է Աուտիզմի ազգային հիմնադրամը, որը կառուցեց դպրոց՝ աուտիզմ ախտորոշված 200 երեխաների համար:
Ռիտա Սարգսյանի հովանու ներքո անցկացվել են բազմաթիվ միջազգային երաժշտական և թատերական փառատոններ:
Ռիտա Սարգսյանը ամուսնացած էր Սերժ Սարգսյանի հետ և ուներ երկու դուստր և 5 թոռ։