
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում ևս 1.3 հազար փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ:
Վերադարձածների ընդհանուր թիվն այս պահին ավելի քան 4,4 հազար մարդ է, հայտնում է РИА Новости-ն:
«Ռազմական գործողությունների պատճառով Լեռնային Ղարաբաղում նախկինում իրենց տները լքած քաղաքացիական անձանց վերադարձը շարունակվում է: Նոյեմբերի 19-ին, Ռուսաստանի խաղաղապահների հսկողության ներքո, Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ևս 1,382 փախստականներ:
Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահները ապահովել են անվտանգ վերադարձը իրենց նախկին բնակության վայրեր ավելի քան չորս հազար չորս հարյուր Լեռնային Ղարաբաղի բնակիչներ», – ասել է նա:
Մինչ այդ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գործառնական խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկին հայտարարեց, որ շինարարական նյութերի բեռնվածքով շարասյունները Երևանից մեկնում են Ստեփանակերտ: