
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոշարասյունը Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել մեծ քանակությամբ շինանյութ։
Այդ մասին ասել է տարածաշրջանում նախարարության գործառնական խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկին:
«Այսօր Երևանից Ստեփանակերտ մեկնեց Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության շարասյունը, որը կհասցնի 45 տոննա շինանյութ, ինչը թույլ կտա արագորեն սկսել վերականգնողական աշխատանքներ», – մեջբերում է Կուտրովսկիին РИА Новости-ն: