գլխավոր Հասարակություն Ուգանդայում բողոքի ցույցերի ընթացքում 28 մարդ է սպանվել

Ուգանդայում բողոքի ցույցերի ընթացքում 28 մարդ է սպանվել

Առնվազն 28 մարդ է սպանվել Ուգանդայում բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած բախումների արդյունքում, որոնք բռնկվել են այն բանից հետո, երբ իշխանությունները ձերբակալեցին ընդդիմության նախագահի թեկնածու և երգիչ Ռոբերտ Քյագուլանիին, որը երկրում հայտնի է որպես Բոբի Ուայն բեմական անունով, հայտնում է РИА Новости-ն։

Իշխանությունները նախօրեին հայտարարել են բողոքի ցույցերի ժամանակ 16 զոհվածների և 65 վիրավորների մասին: Եվս 350 մարդ, ըստ իրավապահ մարմինների աշխատակիցների, բերման է ենթարկվել:

«Մենք կցանկանայինք հասարակությանը տեղեկացնել, որ 2020 թվականի նոյեմբերի 18-ից սկսած, շատ շրջաններում բռնկված քաղաքական ցույցերի արդյունքում ընդհանուր առմամբ 28 մարդ է զոհվել», – ասել է Ուգանդայի ոստիկանության խոսնակ Ֆրեդ Էնանգան: