գլխավոր Գլխավոր Հայտնի է նոր սոցապ նախարարի անունը

Հայտնի է նոր սոցապ նախարարի անունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել  Մեսրոպ Առաքելյանին  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Մեսրոպ Առաքելյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- նշված է հրամանագրում:

Նշենք, որ Մեսրոպ Առաքելյանը «Առաքելություն» կուսակցության անդամ է։

Հիշեցնենք, որ «Առաքելություն» կուսակցությունը այն կուսակցությունն է, որի հետ դաշինք կազմեց Քաղպայմանագիրը 2018 թ. ընտրություններին։ Կուսակցությունը 3 պատգամավոր ունի ԱԺ-ում, որոնք օրենսդրական բուռն գործունեությամբ աչքի չեն ընկել։

Ինքը՝ Մեսրոպ Առաքելյանը «ՄՈԳՈ» վարկային ընկերության ղեկավարն է, որից շատ մեծ դժգոհություններ կային վարկային բարձր տոկոսադրույքների և վաշխառության մեղադրանքով։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն` Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: