
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին:
Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասված է հրամանագրում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից: