գլխավոր Գլխավոր Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին: 

Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վաղարշակ Հարությունյանին նշանակել պաշտպանության նախարար»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից: