գլխավոր Իրադարձային Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ 🎥

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ 🎥

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Այդ մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և դրանով պայմանավորված՝ Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին: