գլխավոր Իրադարձային Այսօրվանից Ստեփանակերտում լիարժեք կգործի հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնը

Այսօրվանից Ստեփանակերտում լիարժեք կգործի հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնը

Ստեփանակերտի հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնը լիարժեք կգործի ուրբաթ օրվանից, ասաց Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումից հետո առաջին պլան են մղվել հումանիտար խնդիրները:

«Շնորհիվ Ռուսաստանի բարձրագույն ռազմական-քաղաքական ղեկավարության արագ որոշումների, հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի գոտում։ Ներկայումս ռուս խաղաղապահները հաջողությամբ տրամադրում են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման հետ կապված միջոցառումների մի ամբողջ շարք: Այսօր հումանիտար բնույթի խնդիրներ են բարձրանում», – ասել է Միզինցևը միջգերատեսչական համագործակցությանը նվիրված խորհրդաժողովում, հայտնում է РИА Новости-ն:

«Այդ նպատակով Ստեփանակերտում հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնը կսկսի լիարժեք գործել», – հավելել է նա: