
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Էջմիածնի իր տանը՝ այսօր, ժամը 18։00-ին, իսկ հուղարկավորությունը նոյեմբերի 21-ին, ժամը 15։00-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը։
Նշենք, որ նա վերջին օրերին գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Պատերազմի մեկնարկից հետո մեկ շաբաթ Արցախում լինելու ժամանակ վարակվել էր կորոնավիրուսով եւ առողջական վիճակը կտրուկ վատացել էր, տեղափոխվել էր Երեւան: Փաստաբանը հայտնել էր, որ թեեւ վիճակը որոշ ժամանակ բարելավվել էր, բայց եռակողմ հայտնի հայտարարությունից հետո վատթարացել էր: