գլխավոր Սպորտ Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ WhoScored-ի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ WhoScored-ի խորհրդանշական հավաքականում

Հեղինակավոր WhoScored վիճակագրական պարբերականը ներկայացրել է Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շաբաթվա խորհրդանշական հավաքականը, որտեղ Հայաստանի հավաքականը միանգամից 5 ներկայացուցիչ ունի:

Խորհրդանշական հավաքականում են ընդգրկվել դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, պաշտպաններ Հովհաննես Համբարձումյանն ու Կամո Հովհաննիսյանը, կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Կիպրոսում նվազագույն հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային ու դարձավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի հաղթող:

Խորհրդանշական հավաքականում են նաև Զայկովն ու Տրայկովսկին՝ Հս. Մակեդոնիայից, Տամը՝ Էստոնիայից, Քազաիշվիլին ու Կանկավան՝ Վրաստանից: