
Իտալական Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
«Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ։
Շնորհակալություն, Պիզա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։