
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում սկսվել է կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը, ճեպազրույցում ասել է երկրի Առողջապահության նախարարության խոսնակ Յուն Թաե Հոն:
Նրա խոսքերը մեջբերում է The Korea Herald-ը:
Պաշտոնյան նշել է, որ այժմ դեպքերի աճ կա՝ համեմատելի այն բանի հետ, ինչ նկատվել է փետրվար-մարտ և օգոստոս ամիսներին: Հետևաբար, առողջապահական մարմինները շուտով կհրապարակեն առաջարկություններ այն մասին, թե ինչպես կարգավորել սոցիալական հեռավորության մակարդակը, որպեսզի քաղաքային իշխանությունները կարողանան ավելի լավ հաղթահարել իրավիճակը: