գլխավոր Իրադարձային Թումանյանի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Թումանյանի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Թումանյանի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։ Լոռու տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: