գլխավոր Իրադարձային «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը 2020 թվականի դեկտեմբերի 4-ից վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան՝ կապված տարածաշրջանում կայուն իրավիճակի հետ: 

Այս մասին հինգշաբթի ՝ նոյեմբերի 19-ին, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

Թռիչքներն իրականացվելու են դեպի Երևան՝ «Զվարթնոց» օդանավակայան՝ շաբաթական երկու անգամ: Ըստ ավիաընկերության ՝ Հայաստանը ուկրաինացիների կողմից ամենաշատ այցելվող երկրներից մեկն է:

Ավելի վաղ ընկերությունը հետաձգել էր դեպի Երևան թռիչքները՝ կապված կոնֆլիկտի շրջանում անվտանգության բարձր ռիսկի հետ: