
Գերմանիայի Օբերհաուզեն քաղաքում սառը զենքով հարձակման ահաբեկչական շարժառիթը քիչ հավանական է, հայտնում է DPA գործակալությունը՝ մեջբերելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբերհաուզենում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգ) մի քանի մարդ վիրավորվել է սառը զենքով հարձակման արդյունքում: Վերջին տվյալների համաձայն՝ խոսքը չորս տուժածի մասին է: Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Գործակալության տվյալներով, միջադեպի պատճառը, հավանաբար, ընտանեկան վեճն է եղել: