գլխավոր Քաղաքականություն Բորել. Թուրքիայի վարքագիծը «մեծացնում է նրա խզումը» ԵՄ-ի հետ

Բորել. Թուրքիայի վարքագիծը «մեծացնում է նրա խզումը» ԵՄ-ի հետ

Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի հռետորաբանությունը սրում է լարվածությունը Եվրամիության հետ հարաբերություններում, եւ Անկարան պետք է հասկանա, որ իր վարքագիծը «մեծացնում է խզումը» ԵՄ-ի հետ:

«Մենք կարծում ենք, որ Կիպրոսի վերաբերյալ Թուրքիայի վերջերս արած գործողություններն ու հայտարարությունները հակասում են ՄԱԿ-ի բանաձեւերին եւ ավելի են սրում լարվածությունը»,- ասել է Բորելը՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

«Մենք կարեւոր ենք համարում, որ Թուրքիան հասկանա, որ իր վարքագիծը խորացնում է իր խզումը ԵՄ-ի հետ… Դրական օրակարգի վերադառնալու համար, ինչպես մենք դա ցանկանում ենք, պահանջվում է արմատական փոփոխություն թուրքական կողմի վերաբերմունքի մեջ»:

«Ժամանակը գնում է, եւ մենք Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մոտենում ենք բեկումնային պահի»,- ասել է Բորելը: