գլխավոր Քաղաքականություն Ծաղկունք գյուղում տան տանիք և 30 հակ անասնակեր է այրվել

Ծաղկունք գյուղում տան տանիք և 30 հակ անասնակեր է այրվել

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 19-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացել, որ Ծաղկունք գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:33-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը, ասբեստի շիֆեր (մոտ 160 քմ) և 30 հակ անասնակեր։