
Իրանի կողմից իր կենսական շահերին սպառնացող ցանկացած սպառնալիքի պատասխանը չի սահմանափակվի որոշակի տարածաշրջանով: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, փոխանցում է Tasnim-ը:
Նրա խոսքով` ԻՀՊԿ-ն չի սահմանափակելու իր գործունեությունը կոնկրետ աշխարհագրական տարածաշրջանով, երբ խոսքն Իրանի անվտանգության եւ կենսական շահերի պաշտպանության մասին է: «Եթե ինչ-որ մեկը փորձի վտանգի ենթարկել այս հզոր ազգի եւ երկրի շահերը, այն հաստատ անվտանգ տեղ չի գտնի Երկրի վրա»,- նախազգուշացրել է հրամանատարը:Նա մանրամասն ներկայացրեց ԻՀՊԿ պաշտպանական ռազմավարությունը, որը զուգորդվում է հարձակողական մարտավարության հետ` նախազգուշացնելով թշնամիներին, որ ցանկացած սպառնալիք կամ ագրեսիայի գործողություն ԻՀՊԿ-ն լիարժեք հարձակվողական ուժի կվերածի: