
«Լինելով բաց և թափանցիկ կառույց՝ մենք համայն հայությունից որևէ բան չենք թաքցնում»,- ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի յուրաքանչյուր ծախս փաստաթղթավորված է։ Աուդիտով զբաղվող միջազգային ընկերությունը կքննի թե հիմնադրամի, թե կառավարությանը փոխանցված միջոցների օգտագործումը։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։